Երեխայի առողջության մասին հոգալը ծնողների համար առանցքանին խնդիր է։ Բախվելով այնպիսի խնդրի հետ, ինչպիսին է ալերգիան, շատերը չգիտեն, թե ում դիմեն։
Երեխայի ալերգիան այնպիսի հիվանդություն է, որը հուզում է բոլոր ծնողներին։ Յուրաքանչյուր երրորդ երեխան այս կամ այն չափով ունի ալերգիա։
Եկեք միասին հասկանանք, թե ալերգիայի ո՞ր տեսակներն են առավել հաճախ հանդիպում երեխաների մոտ։
Ալերգիկ ռեակցիա սննդի նկատմամբ
Երեխայի մոտ ամենատարածված ալերգիկ ռեակցիաներից մեկն է։ Ցանկացած սննդի տեսակ կարող է երեխայի մոտ ալերգիա առաջացնել։ Սննդի ամենատարածված խմբերն են՝ կաթն ու կաթնամթերքը, ձուն, ընկույզը, ձուկը, սպիտակուցային սնունդը, կարմիր հատապտուղներն ու մրգերը։ Բայց քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ հատուկ է, այդ իսկ պատճառով բժիշկը պետք է անհատական զննի երեխային և որոշակի մթերքներ բացառի երեխայի սննդակարգից։
Ալերգիկ ռեակցիա ընտանի կենդանիների նկատմամբ
Ծնողներից շատերը կարծում են, որ կենդանիների մազերն են հիմնական մեղավորը։ Բայց սա մասամբ սխալ պատկերացում է, քանի որ ընտանի կենդանիների նկատմամբ ալերգիայի հիմնական պատճառը ոչ այնքան նրանց մազն է, որքան կատուների, շների ու այլ կենդանիների քթի մեջ հայտաբերված սպիտակուցները։
Ալերգիկ ռեակցիա տնային փոշու նկատմամբ
Ինչպես կենդանիների մազի, այնպես էլ այս դեպքում երեխայի ալերգիան նկատվում է ոչ այնքան բուն փոշու, որքան փոշու մեջ գտնվող տիզերի և դրանց թափոնների վրա։ Այդ թափոնները կարող են լինել փոշու մեջ պարունակող նյութերի նկատմամբ՝ փակ բույսերի կամ ծաղիկների փոշի, բորբոսի սպորներ, բմբուլների մասնիկներ, մազեր, փայտ և այլն։
Ալերգիկ ռեակցիա ծաղկած բույսերի ծաղկափոշու նկատմամբ
Ալերգիայի այս տեսակը կոչվում է խոտի ջերմություն, այսինքն մարմնի արձագանքը խոտերի և ծառերի ծաղկման կատմամբ։ Սա համարվում է ալերգիայի սեզոնային տեսակ և դրսևորվում է բույսերի ծաղկման շրջանում՝ հիմնականում գարնանը, երբեմն՝ ամռանը, որոշ բուսատեսակների ուշ ծաղկմամբ։ Հետո ալերգիան վերջանում է մինչև հաջորդ սեզոնը։
Ալերգիկ ռեակցիա դեղերի և այլ քիմիական նյութերի նկատմամբ
Սա ալերգիկ դրսևորումների նուրբ տարածք է, որը կարող է առաջանալ դեղերից։ Դրանք սովորաբար անհետանում են միայն այն բանից հետո, երբ դադարում եք ընդունել դեղը։ Մեկ այլ բան՝ մշտական ալերգիա որոշակի դեղամիջոցների կամ հիգենայի համար օգտագործվող կոսմետիկայի նկատմամբ։ Միայն փորձառու բժիշկները կարող են բացահայտել երեխայի մոտ ալերգիայի հիմնական պատճառը։
Ալերգիկ ռեակցիա միջատների խայթոցներից
Այսպիսի խնդիր ունեցող երեխաները մշտապես պետք է վերահսկողության տակ լինեն բժշկի կողմից։ Նման դեպքերում ծնողները պետք է շատ ուշադիր լինեն և կարողանան առաջին օգնություն ցույց տալ միջատի խայթոցից հետո։
Ասել, որ ալերգիան գենետիկորեն որոշված է, ամբողջովին ճիշտ չէ։ Միայն մասամբ այն կարող է ժառանգական հիվանդություն համարել։
Տոկոսային առումով այն ունի հետևյալ տեսքը․
Եթե ծնողներից մեկը հակված է ցանկացած տեսակի ալերգիայի, ապա երեխան դա կվերցնի 30 % հավանականությամբ, բայց եթե երկու ծնողներն էլ ունեն նույնականացված ալերգիա, ապա հավանականությունը, որ նրանց երեխան ալերգիկ կդառնա, արդեն 60% է։ Եթե հղիության և կրծքով կերակրման ընթացքում մայրը կերել է ցիտրուսային մրգեր կամ շոկոլադ, ապա հավանականությունը որ երեխան ալերգիկ կդառնա, բարձր աստիճանի է։
0-ից 2 տարեկան երեխաները կարող են ավելի արագ ենթարկվել ալերգիկ ռեակցիաների։ Հետևաբար, երբ երեխային սկսում եք կերակրել այլ ուտելիքներ, նրանց սննդակարգից հանեք ցիտրուսային մրգերը, ապխտած միսը, շոկոլադը, որոնք չափազանց մեծ ազդեցություն են ունենում։ Վաղ տարիքում ձեռք բերված ալերգիան կարող է անհետանալ անցումային տարիքում։ Բայց կարող է լինել հակառակը, այսինքն ալերգիան կարող է հասնել մինչև չափահասություն։Հետևաբար ամենափոքր ախտանիշի դեպքում պետք է դիմեք բժշկի։