ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ։

Գերատեսչությունը նշել է՝ հանրահավաքի «ագրեսիվ խմբեր»-ը սադրիչ գործողություններ են իրականացրել, վիրավորել ոստիկաններին՝ արհամարելով իրավապահների կոչը՝ բողոքն արտահայտել բացառապես օրենքի սահմաններում։

«Հանրահավաքում տեղի ունեցած միջադեպերի հարցով հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի և 187-րդ հոդվածի 2-րդ մասերով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ՆԳՆ-ի, հանրահավաքի մասնակիցների կողմից իրականացված ապօրինի ու բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 32 աշխատակից։ Նրանք ծանր վնասվածքներ են ստացել գլխի, աչքի և մարմնի տարբեր հատվածներում, 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն։

Հիշեցնենք․ ինքնաբուխ ակցիան սկսվել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Թբիլիսին օրակարգից մինչև 2028 թվականը հանում է եվրանդամակցության հարցը։

Հարյուրավոր քաղաքացիներ էին դուրս եկել Թբիլիսիի փողոցներ, ցուցարարներին միացել էր նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։