4 տարում կստեղծվի 200 հազար նոր աշխատատեղ՝ Կոբախիձե

4 տարում կստեղծվի 200 հազար նոր աշխատատեղ՝ Կոբախիձե

«Մեր նպատակն է, 4 տարում երկրի տնտեսությունը հասնի 130 միլիարդ լարիի: Արդյունքում, կավելանա նաև երկրի բյուջեն»,– այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Իրակլի Կոբահիձեն:

«Եթե անցած տարվա բյուջեն 28 միլիարդ լարի էր, 4 տարում մեր բյուջեն կլինի 40 միլիարդ լարիից ավելի. կստեղծվի 200,000 նոր աշխատատեղ, հետևաբար, գործազրկությունը կիջնի 4%-ի:

Մենք ունենք շատ ամբիցիոզ ծրագրեր՝ օդանավակայանների շինարարության և ընդլայնման, Անակլիայի նախագծի, երկաթուղու մոդեռնիզացիայի, Սև ծովի նախագծի վերաբերյալ: 4 տարում էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է գերազանցի 8,000 մգ-ն:

Ամենամեծ ներդրումներ պետք է արվեն ինչպես դպրոցական, այնպես էլ բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում: Շատ սահմանափակվել էր ազգային ուսումնական ծրագրում հայրենասիրության, հայրենասիրական դաստիարակության, ազգային ինքնության գիտակցության կարևորությունը, ինչը, ցավոք, արդյունքներ ունեցավ:

Բայց, ոչինչ ուշ չէ, և ամեն ինչ արվելու է, որպեսզի պատշաճ ուշադրություն դարձվի մեր երեխաների, ուսանողների պատշաճ դաստիարակությանը և կրթության մատուցմանը: 4 տարվա ընթացքում մենք կունենանք որակապես բարելավված միջավայր մեր ուսանողների համար և որակապես բարձրացված ուսուցման մակարդակ»,
 – նշել է վարչապետը: