Կոբախիձեն սկսել է «բամբասել» նախագահի անձնական կյանքից

Կոբախիձեն սկսել է «բամբասել» նախագահի անձնական կյանքից

Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ կառավարական ամբիոնից սկսել է «բամբասել» նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անձնական կյանքից:

«Սալոմե Զուրաբիշվիլիի դավաճանությունը բնութագրվում էր նախ անձնական կյանքում, այժմ՝ քաղաքականության մեջ», — հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ընդունում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ նախագահի՝ ներկայիս իշխանության քայլերը անհամապատասխան են ժողովրդավարական երկրի սկզբունքներին: Զուրաբիշվիլին հայտարարել է նաև, որ հրաժարական չի տա, որովհետև  խորհրդարանը լեգիտիմ չէ: