Մշակույթի գործիչները գործադուլ են հայտարարել

Մշակույթի գործիչները գործադուլ են հայտարարել

Վրաստանի մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մի մասը գործադուլ է հայտարարել։ Նրանք համապատասխան տեղեկատվությունը տարածել են սոցիալական ցանցերի միջոցով։

Գործադուլ է հայտարարել նաև Բաթումիի Իլյա Ճավճավաձեի անվան դրամատիկական թատրոնի 56 աշխատակից։ Այս մասին սոցցանցում տեղեկությունը տարածել է ռեժիսոր Օթար Քաթամաձեն․

«Մենք՝ Բաթումիի Իլիա Ճավճավաձեի անվան դրամատիկական թատրոնի աշխատակիցներս, կտրականապես մերժում և դատապարտում ենք կառավարության վերջին որոշումները։

Մեզ համար անընդունելի է ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունն ու արյունահեղությունը։ Մենք ժողովրդի կողքին ենք։ Աշխատակիցներից ոմանք գործադուլ են անում, իսկ մենք չենք պատրաստվում ներկայացումներ խաղալ. Վրաստանի ապագան Եվրոպայում է», — գրում է տնօրեն Օթար Քաթամաձեն