Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը պատրաստակամություն է հայտնել «կառուցողական երկխոսության մեջ մտնել բոլոր համապատասխան գործընկերների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ, Վրաստանում շարունակվող ճգնաժամը հաղթահարելու համար»։
Եվրախորհրդի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 3-ին և 4-ին Բերսետը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Լարված իրավիճակի և շարունակվող հակասությունների ֆոնին Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի մտահոգությունն է հայտնել աճող բևեռացման և քաղաքական փակուղու առնչությամբ։ Նա նաև կոչ է արել բոլոր համապատասխան դերակատարներին կանխել հետագա էսկալացիան:
Ըստ տեղեկությունների՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ուժի չափից դուրս կիրառման դեպքերի հետաքննության կարևորությունը։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ստեղծված քաղաքական համատեքստում ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստվում է առաջիկայում այցելել Վրաստան։
Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն 8-րդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի բերվի մինչև 2028 թվականի ավարտը։