
XI գումարման չլեգիտիմացված խորհրդարանն աշնանային նստաշրջանը կփակի դեկտեմբերի 13-ին։
Այսօր կայացած ճեպազրույցում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ աշնանային նստաշրջանը կփակվի այս շաբաթվա վերջին, իսկ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, խորհրդարանի ընտրական կոլեգիան կընտրի նախագահին։
Տեղեկացնենք, որ խորհրդարանի կանոնակարգի համաձայն` աշնանային նստաշրջանը փակվում է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը։ aliq.ge