Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է պարզեցնել ներքին գործերի նախարարարության (ՆԳՆ) աշխատակից դառնալու կարգը:
ՆԳ նախարարն իրավասու է լինելու առանց հատուկ մրցույթի ոստիկանությունում աշխատանքի ընդունելու և իր հրամանով սահմանելու ոստիկանությունում առանց մրցույթի աշխատանքի ընդունելու կանոններն ու պայմանները։
Դա նախատեսված է «Ոստիկանության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագծով, որն արդեն իսկ նախաձեռնվել է խորհրդարանում։
Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։
Նշենք, որ «Վրացական երազանք»-ը «վերակազմավորման» անվան տակ հեշտացնում է պետական աշխատողների աշխատանքից ազատելու գործընթացը, նաև ցուցարարներին արգելելու ցույցերի ընթացքում «տարբեր ձևերով թաքցնել իրենց դեմքերը»։ aliq.ge