
Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքի մոտակայքում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, մոտակա շրջանների բնակիչները տարհանվում են, հայտնում է CBS News-ը ՝ հղում անելով հրշեջներին և տեղական իշխանություններին։
«Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանում են»,- նշում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ հրդեհն ընդգրկել է ավելի քան 750 հեկտար, իսկ ականատեսները նշում են, որ որոշ տներ արդեն ավերվել են։ Հրդեհը մարելու համար օգնել է ավիացիան։