Իշխող կուսակցությունը հերթական անգամ խոսել է թոշակների բարձրացման մասին

Իշխող կուսակցությունը հերթական անգամ խոսել է թոշակների բարձրացման մասին

2025 թվականից տարիքային կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով, համապատասխանաբար հաջորդ տարվա հունվարից 70 տարին լրացած քաղաքացիների կենսաթոշակը կսահմանվի 350 լարի, իսկ 70 տարեկանից բարձր անձանց համար ամսական 450 լարի։ Բարձր լեռնային շրջաններում թոշակառուները կստանան համապատասխանաբար 420 և 540 լարի։

Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։

Նրա խոսքով, բարձր լեռնային շրջաններում բնակվող մինչև 70 տարեկան քաղաքացիների համար կենսաթոշակի չափը, հաշվի առնելով 20 տոկոս հավելավճարը, կկազմի 420 լարի, իսկ 70 տարեկանից բարձր անձանց համար 540 լարի։

Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, 2025 թվականից փոխհատուցման չափը կավելանա։

Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հատկացումները սահմանվել են 8 միլիարդ 820 միլիոն լարի, ինչը 990 միլիոն լարիով ավելի է 2024 թվականի նույն ցուցանիշից։