
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին գործի է դրել սպառնալիքի լեզվով քաղաքացիական ակտիվիստների հետ հաշվեհարդար տեսնելու մեթոդները:
Մասնավորապես, վերջին օրերին, եվրոպամետ ցույցերի ֆոնին, քաղաքացիներն ասում են, որ հավանաբար, «Վրացական երազանք»-ի այսպես կոչված զանգերի կենտրոններից զանգում են իրենց, հայհոյում ու սպառնում. ճիշտ այնպես, ինչպես գարնանը։
Նշենք, որ գարնանը «ռուսական օրենք»-ի ընդունման դեմ բողոքող քաղաքացիներին տարբեր հեռախոսահամարներից զանգահարում էին, հայհոյում, վիրավորում ու սպառնում ֆիզիկական բռնության ենթարկել։
Զանգեր էին ստացվել սկզբում մի շարք այլ երկրներից, ավելի ուշ՝ նաև վրացական համարներից։ aliq.ge