86-ամյա Ալբերտ Իսոյանը՝ չնայած իր պատկառելի տարիքին, չի դադարում ստեղծագործել, չի սպառվում նրա ո’չ էներգիան, ո’չ ցանկությունը, ո’չ էլ սերը ստեղծագործելու հանդեպ։
Օրեր առաջ հրապարակվեց վաստակաշատ մանկավարժ, հարգելի Ալիկի 13-րդ գիրքը, որն անվանակոչվեց «Զանազան-զարմանազան»: Այն տպագրվեց գյուղի «Հայրենակցական֊ բարեգործական» ընկերության ֆինանսական աջակցությամբ, ում հեղինակը իր երախտագիտությունն է հայտնում։
Գրքի ներածականում Ալբերտ Իսոյանը գրում է.
«Սիրելի ընթերցող, ես այս գիրքը ստեղծել եմ քեզ համար, քե՛զ, որ կար- դաս ու, ընկնելով գիտելիքների անսպառ աշխարհը, ստանաս հոգեկան բա- վարար սնունդ։ Ինչպես մեր մեծ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանն է ասել՝ դու այս գրքով «…Շատ նորանոր բան կիմանաս, շատ շատերից` շատ բաներում, մտքով հեռու կսլանաս…»։ Գրքում քեզ կուղեկցեն ծովերն ու օվ- կիանոսները, տիեզերքն ու աստղալից երկինքը, ծաղկազարդ սարերն ու ձո- րերը, կենդանական ու բուսական աշխարհները, հազար ու մի դեմքեր ու դեպքեր… Եվ երբ կփակես գրքի վերջին էջը, կզգաս, որ դու այս գրքի շնորհիվ շատ ու շատ բաներ ես ամբարել…
Գրքի առավել կողմերից մեկն այն է, որ ինքն իր տեսակի մեջ առաջիններից է, որ նրանում եղած բոլոր քաղվածքները վերցված են զուտ իրական կյանքից, ուր չկան ստից սպրդված կուտակումներ ու բռի գունազարդումներ։
Ուրեմն, հեղինակը մաղթում է քեզ հաճելի ժամանց ու բարի երթ գիտելիքների աշխարհում»։
Հիշեցնենք, որ Ալբերտ Իսոյանը Հայաստանի գրողների միության անդամ է, Վրաստանի հայ գրողների «ՎԵՐՆԱՏՈՒՆ» միության Ջավախքի բաժանմունքի ղեկավարը։
Անձամբ հեղինակի մակագրությամբ գրքեր են բաժին հասել NOR ռադիոկայանին, ինչի համար ամբողջ անձնակազմի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը։