Մեծ Բրիտանիայի բնակչուհի Կատրինա Բրաունը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով վերջույթների ուժեղ թուլությունից և ցավից, սակայն բժիշկները սխալ ախտորոշում են արել, ինչի պատճառով նա կորցրել է մատները։ Կնոջ պատմությունը հրապարակել է Manchester Evening News (MEN) պարբերականը։
Երբ Բրաունը 21 տարեկան է եղել, նրա մոտ ախտորոշվել է Ռեյնոյի հիվանդությունը, որի պատճառով արյան անոթները նեղանում են և վերջույթներ բավականաչափ արյուն չի հասնում: Նա հաճախ ունեցել է թուլության նոպաներ, որոնք տարիքի հետ սրվել են։ Ժամանակի ընթացքում կնոջ մոտ առաջացել են նաև վերջույթների ու հոդերի մշտական ցավեր։ Բրաունը այցելել է մի քանի բժիշկների, բայց նրանք նրա գանգատները վերագրել են Ռեյնոյի հիվանդությանը կամ կաթնաշաքարի անհանդուրժողականությանը։
Հինգ տարի անց, երբ նա առաջին անգամ դիմել է բժշկի, նրա մոտ ախտորոշվել է սկլերոդերմա:
Բրաունը ուշադիր ուսումնասիրել է իր հիվանդության մասին գիտական հոդվածները և հայտնաբերել է, որ ցողունային բջիջների փոխպատվաստումը կօգնի իրեն: Վերջինս դիմել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիվանդանոցներ, սակայն մերժվել է, քանի որ հիվանդությունը գտնվել է խորացված փուլում:
Բրաունին դեռ հաջողվել է ցողունային բջիջների փոխպատվաստում կատարել, որից հետո հիվանդությունը թուլացել է։ Սակայն ձեռքի արյունատար անոթների վնասման պատճառով ստիպված են եղել անդամահատել մատները։ Բրիտանուհին հավելել է, որ, չնայած իր անցած բոլոր դժվարություններին, ուրախ է, որ ողջ է և կարող է աշխատել։ Նա նաև խրախուսել է լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց լինել համառ և պաշտպանել իրենց: