Նինոծմինդացի Արմինե Ստամբոլցյանը՝ միջազգային մրցաշարի հովանավոր

Նինոծմինդացի Արմինե Ստամբոլցյանը՝ միջազգային մրցաշարի հովանավոր

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Գեղարվեստական մարմնամարզության Ֆեդերացիան` նախագահ Նատալյա Ռոտենբերգի միջամտությամբ կազմակերպել էր միջազգային ընկերական ձմեռային առաջնություն, որտեղ իր հովանավորությունն ունեցավ մեր հայրենակից, տաղանդավոր անհատ, Armins Art ինքնատիպ և յուրօրինակ զարդերի հեղինակ Արմինե Ստամբոլցյանը։

Արմինեն պատրաստել էր երեք արժեքավոր զարդեր՝ իր ստեղծած բրենդից, որոնք հանձնվեցին գեղարվեստական մարմնամարզության բազմակի մեդալակիրների, ովքեր այսօր հայտնի հավաքականների փոձառու թրեյներներ են։ Հեղինակի կողմից նաև զարդ ստացավ Նատալյա Ռոտենբերգը։

Արմինեն NOR ռադիոկայանի հետ զրույցում համեստորեն նշեց, որ «Իրականում հովանավորությունը շատ մեծ չէր, բայց ֆեդերացիայի կողմից ստացած առաջարկը հաճելի էր, քանի որ նրանք ինձ էին առաջարկել հովանավորել՝ ուզենալով ունենալ էքսկլյուզիվ նվեր թրեյներների համար»։

Մի քիչ էլ Armins Art բրենդի մասին

Ձեռագործ զարդեր` կտավ-յուղաներկ, արծաթ-կավ համադրությամբ, այս ամենը կարելի է տեսնել Արմինեի յուրօրինակ գործերում:

Հեղինակը Armins Art-ի յուրաքանչյուր զարդից մեկ օրինակ է պատրաստում և այս զարդերի կրողը կարող է վստահ լինել որ ինքը ունի չկրկնվող և արժեքավոր զարդ: