
Վրաստանի կառավարությունն ամանորյա միջոցառումների համար կծախսի 15 մլն 800 հազար լարի։
Համապատասխան հրամանն օրերս ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Դոլարով դա կազմում է մոտ 5,6 մլն դոլար: Այս գումարը հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից և կուղղվի ամանորյա համերգների ու 65 մունիցիպալիտետների քաղաքների ամանորյա ձևավորմանը։