
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում և բարձրադիր վայրերում տեղ-տեղ ուժգին ձյուն և բուք, արևմտյան ուղղությամբ քամի, ծովում 4-6 բալ փոթորիկ:
«Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի հեղեղումներ, լեռնոտ շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում, երկրի լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում։ Առատ ձյան, ձնահյուսի վտանգի, մերկասառույցի և ավտոճանապարհների որոշ հատվածներում վատ տեսանելիության պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը (սպառնալիքի մակարդակը միջին)»,– նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։