Ինչ եղանակ է սպասվում Ջավախքում մինչև դեկտեմբերի 29-ը

Ինչ եղանակ է սպասվում Ջավախքում մինչև դեկտեմբերի 29-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 28-ից դեկտեմբերի 29-ի առավոտ Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, լեռներում և բարձրադիր վայրերում տեղ-տեղ՝ առատ ձյուն և բուք, քամի՝ արևմտյան ուղղությամբ և 3-4 բալային փոթորիկ ծովի վրա։

Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի աճ, փոքր գետերի հեղեղումներ, սողանքների առաջացում և ակտիվացում լեռնոտ շրջաններում, իսկ հանրապետության բարձրլեռնային շրջաններում՝ ձնահոսքեր։ Առատ ձյան, ձնահյուսի վտանգի, տեղ-տեղ մերկասառույցի և ավտոճանապարհների որոշ հատվածներում տեսանելիության վատթարացման պատճառով հնարավոր է սահմանափակել երթևեկությունը (վտանգի մակարդակ՝ միջին):

Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ապա Ախալցիխեում և Բորջոմիում դեկտեմբերի 26-27-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +5, +7 աստիճան, իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի +2, +4 աստիճանով։

Դեկտեմբերի 26-27-ին Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +4, +6 աստիճան։ Իսկ դեկտեմբերի 28-ին սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի մինչև 0, +2 աստիճան։