
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ. հրդեհ է բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում:
Իշխանությունները հայտարարել են մոտակա շրջաններից տարհանման մասին, քանի որ քամին կրակը տարածում է:
Բռնկված հրդեհների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այրվել են բազմաթիվ տներ, այդ թվում՝ կինոյի աստղերի, հայտնի մարդկանց տներ:
Տարհանման հրաման է տրվել հարավում՝ Հոլիվուդ Բուլվարի, հյուսիսում՝ Մալհոլենդ Դրայվի, արևելքից՝ 101 մայրուղու և արևմուտքում՝ Լորել Կանյոն բուլվարի տարածքում, որտեղ գտնվում են ֆիլմերի, հեռուստատեսության և երաժշտության ոլորտի նշանավոր հասցեներ:
«Հոլիվուդ» հայտնի գրվածքը գտնվում է մայրուղու մյուս կողմում: