
Արեւմտյան Վրաստանի Օզուրգեթի շրջկենտրոնի «Մեդալֆա» կլինիկայի ծննդատանը 5,6 կիլոգրամ կշռող տղա է ծնվել։ Այս մասին տեղեկություն է տարածում քաղաքապետարանը։
Տղան ծնվել է հունվարի 8-ին, անունը՝ Վաչե։ Մայրն ու նորածինը իրենց լավ են զգում։ Օզուրգեթիի քաղաքապետ Ավթանդիլ Թալակվաձեն այցելել է ծննդաբերող կնոջը։
Ինչպես նշում են բժիշկները, նորածինների համար 5 կգ-ից ավելի քաշը համարվում է «հսկա»: Նման երեխաներ ծնվում են շատ հազվադեպ՝ հազարից մեկ դեպք։