Վրաստանի հանրակրթական դպրոցներում ազգային գնահատման («դիագնոստիկ գնահատում») ներդրման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են. այս գնահատումը, ըստ երևույթին, քննություն է ենթադրում:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնում համապատասխան աշխատանքներն արդեն տարվում են:
Ըստ տեղեկության՝ աշակերտի «դիագնոստիկ գնահատման» բաղադրիչի վերադարձը դպրոցներում տեղի կունենա փորձնական փուլից հետո:
«VI-IX դասարանների պիլոտային աշխատանքները կսկսվեն 2025 թվականին, 12-րդ դասարանների համար՝ 2026 թվականին, իսկ համակարգն ամբողջությամբ կգործի 2027 թվականին», — մեկ տարի առաջ ասել էր կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին:
Նախարարն ասել էր, որ «դիագնոստիկ գնահատումը» թե՛ աշակերտին, թե՛ դպրոցին, թե՛ նախարարությանն անհրաժեշտ է հասկանալու համար, թե որքանով է այս կամ այն աշակերտը համապատասխանում տվյալ մակարդակին, ինչը սովորում է, նաև՝ ինչպես է աշակերտը զարգանում, ինչ ճշգրտումներ և բարելավումներ են անհրաժեշտ: aliq.ge