Նոր ծրագիր հիվանդանոցում

Նոր ծրագիր հիվանդանոցում

Նինոծմինդայի «Էվեքս» կլինիկայում գործում է նոր ծրագիր։ Քրոնիկ հիվանդությունների համար ստեղծված այս ծրագրից կարող են օգտվել բոլոր թոշակառու անձիք, ինչպես նաև սոցիալապես անապահով բնակիչները ու այն պացիենտները, ովքեր ունեն էպիլեպսիայի և Պարկինսոնի ախտորոշում։ Այս հիվանդությունների դեպքերում տարիքային սահմանափակումներ չկան։

 էնդոկրինոլոգ Նանո Ջաղացպանյանը մեզ հայտնեց, որ գյուղի բժիշկը իրավունք ունի այս ծրագրով դեղորայքները դուրս գրել միայն հիմքի առկայությամբ, որ պացիենտին անհրաժեշտ են այդ դեղերը։

Իսկ եթե պացիենտը արդեն երկար ժամանակ է ունի առողջական խնդիրներ և կանոնավոր կերպով խմում է դեղեր, ապա առանց բժշկական փաստաթղթերի ձևավորման կարելի է այդ դեղերը նշանակել պացիենտին։

Բժիշկները կարող են դեղեր գրել 1-2 ամսվա կամ մաքսիմում 3 ամսվա համար։ Ծրագրում նշվում է նաև դեղորայքների ընդունման օրերի քանակը, օրվա դոզան և հետո ծրագիրը հաշվում է ընդհանուր քանակը։

«Այս դեղորայքները մեզ մոտ հասանելի են PHARMADEPO և AVERSI մեծ դեղատներում։ Ինչպես նաև մասնավոր մի քանի դեղատներ նույնպես օգտվում են այս ծրագրից»,-ասաց Նանո Ջաղացպանյանը։

Առողջական խնդիրների և հասանելի դեղորայքների մասին մանրամասները լսեք աուդիոնյութում

Radio NOR · Նանո Ջաղացպանյան