Ախալցիխեում բնակվող 25-ամյա երիտասարդ Արամ Մուրադյանին ընտանիքն արդեն երկու շաբաթից ավելի է անհաջող որոնում է։ Հունվարի 1-ի գիշերվանից հետո հարազատները նրան այլեւս չեն տեսել։
Արամի հարազատների խոսքով՝ նա միայնակ է ապրում։ Ոստիկանությունը նույնպես տեղեկություն չունի անհետ կորածի մասին, նրա անհետացման մասին, հունվարի 6-ին դիմել է երիտասարդի ընկերը։
Հորեղբոր խոսքով՝ անհետանալուց հետո Արամին հավանաբար մի քանի անգամ նկատել են Ախալցիխեում, սակայն դա հնարավոր չէ ճշտել։
Անհայտ կորածի մասին տեղեկություններ ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել Արամ Մուրադյանի հարազատների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 598 09 77 67 կամ 568 00 56 14։
Կորած երիտասարդի մասին «Հարավային դարպասը» տեղեկացվել է հունվարի 10-ին։
Թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը, չգիտենք, «Հարավային դարպասը» արդեն երկրորդ շաբաթն է, ինչ սպասում է ՆԳՆ-ից տեղեկատվության։