Գուդաուրի -Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների տեղաշարժն արգելված է, հայտարարել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն, բուք և ցրտահարություն) միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի -Կոբի հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, իսկ տեղաշարժը այլ տիպի տրանսպորտային միջոցների համար ազատ է»,- հայտնել են ճանապարհային դեպարտամենտից։