
Սամտրեդիայի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հետիոտն է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել Դիդի Ջիխաիշի գյուղում։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի, մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 276 հոդվածի հատկանիշներով։