
Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի 100 տարին լրացած բնակիչների միանվագ օգնությունը կհասցնի 10 հազար լարիի (3 հազար 500 դոլար): Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նախկինում քաղաքապետարանը 100-ամյակի կապակցությամբ հազար լարի էր հատկացնում քաղաքացիներին։ Անցյալ տարի Թբիլիսիում նման նվեր է ստացել 57 թոշակառու։
Միանվագ աջակցության իրավունք ունեն 100 տարին լրացած Թբիլիսիի այն քաղաքացիները, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում հաշվառված են եղել մայրաքաղաքում։ aliq.ge