Ըստ ՆԳՆ-ի՝ 2002 թվականին ծնված քաղաքացի Լ. Թ.-ն բութ առարկայով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել 1998 թվականին ծնված Լ.Դ.-ի մարմնին, որից հետո նրան շպրտել կառուցվող շենքի բարձր հարկից, և այնուհետև իր հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է դիակը և փախել հանցագործության վայրից։
Ինչպես հայտնում է interpressnews.ge-ն՝ ոստիկանները տեղում բացահայտել են հանցագործությունը։ Մեղադրյալը ձերբակալվել է։
«Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են սպանության մեջ կասկածվողին ,տաք հետքերի վրա։
Այս հանցագործությունը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Դիտավորյալ սպանության փաստով հետաքննություն է տարվում՝ Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։