ԿԸՀ նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան

ԿԸՀ նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան: Օրենսդրական նախաձեռնությունը միակուսակցական խորհրդարան են ներկայացրել «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված պատգամավորները։

Նույն նախագծի համաձայն՝ իրենց լիազորությունների ժամկետը լրանալուց հետո ինքնապաշտպանական և սպորտային կարճափող հրազեն կրելու իրավունքը կպահպանվի ԿԸՀ այն անդամների համար, որոնք իրենց լիազորությունները շարունակաբար իրականացրել են պաշտոնավարման վերջին 4 տարիների ընթացքում։ Այս հնարավորությունը չի ունենա ԿԸՀ այն անդամը, որի ընտրական օրենսդրության խախտումը հաստատվել է դատարանի վճռով:

Օրենքի նախագծի հեղինակներն ու նախաձեռնողներն են Գիվի Միքանաձեն, Արչիլ Գորդուլաձեն, Ալեքսանդրը Տաբատաձեն, Դավիթ Մատիկաշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին, Թոռնիկե Չեիշվիլին, Ալուդա Ղուդուշաուրին, Թենգիզ Շարմանաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին։