Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում կրոնական տոնախմբության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հունվարի 29-ին հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը:
«Առնվազն 15 մարդ է զոհվել, կան նաև հոսպիտալացվածներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։