Մի շարք պարենային ապրանքներ կարող են կախվածություն առաջացնել, Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Մասնավորապես, նա նշել է սուրճը, շաքարավազը և արագ սնունդը։
«Սուրճը և կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիք, բացառությամբ կանաչ թեյի, կարող են կախվածություն առաջացնել: Կոֆեինը ադենոզինի «հակառակորդն» է։ Կոֆեինը գրգռում է նյարդային համակարգը, իսկ ադենոզինը, ընդհակառակը, հանգստացնում է այն։ Տեսնելով մեծ քանակությամբ կոֆեինի ընդունումը՝ օրգանիզմը փորձում է փոխհատուցել՝ արտադրելով ավելի շատ քան իր հակառակորդը, և արդյունքում մարդը սուրճ է խմում, բայց դա այլևս չի օգնում, և ստիպված է ավելի ու ավելի շատ խմել»,-ասել է սննդաբանը։
Դիետոլոգի խոսքով՝ շաքարավազը նույնպես կարող է կախվածություն առաջացնել, հատկապես ճարպերի հետ համակցված լինելու դեպքում։ Այս համադրությունը հանդիպում է ոչ միայն աղանդերի, այլ նաև արագ սննդի մեջ՝ բուրգերներ, բուլկիներ։ Շատ առումներով, ինչպես բացատրել է Սոլոմատինան, այստեղ պատճառն այն է, որ օրգանիզմը շահագրգռված է բարձր էներգիայի սնունդ ստանալու մեջ և արձագանքում է ճարպերի և շաքարի ընդունմանը մեծ քանակությամբ դոֆամին արտադրելով: Բայց սա «կարճ» դոֆամին է, և շատ շուտով օրգանիզմը սկսում է նոր չափաբաժիններ պահանջել: