Որոնք են օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

Որոնք են օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

Օրգանիզմում երկաթի անբավարարությունն ունի մի շարք ախտանիշներ, որոնք տարբերվում են՝ կախված երկաթի դեֆիցիտի աստիճանից։

Երկաթը ունի բազմաթիվ հիմնական գործառույթներ, և դրա պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի և առողջության վրա:

Բժիշկ Դենիս Բաննին «Իզվեստիա»-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ում մոտ է ավելի շատ նկատվում անբավարարության, ինչու է այն հայտնվում, ինչպես կանխել այն։

Երկաթը կատարում է բազմաթիվ հիմնական գործառույթներ։ Այն հեմոգլոբինի մի մասն է, որը պատասխանատու է թոքերից հյուսվածքներ և օրգաններ թթվածնի տեղափոխման համար, պարզաբանել է զրուցակիցը։ Երկաթը նաև մասնակցում է իմունային համակարգի աշխատանքին և նյութափոխանակությանը: Դրա պակասը հանգեցնում է հյուսվածքներում թթվածնի պակասի և նյութափոխանակության գործընթացների խաթարման, հոգնածության ավելացման և կատարողականի նվազման: Դա հաճախ առաջացնում է երկաթի դեֆիցիտի անեմիա, մի վիճակ, որի դեպքում արյունը չի կարող բավարար քանակությամբ թթվածին տեղափոխել, ավելացրել է նա:

«Սկզբնական փուլերում մարդը կարող է փոփոխություններ չնկատել։ Աստիճանաբար ավելանում է հոգնածությունը և թուլությունը: Մաշկը  գունատվում է, գլուխը սովորականից ավելի հաճախ է ցավում, ժամանակ առ ժամանակ կարող է առաջանալ գլխապտույտ։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդը կարող է զգալ շնչահեղձություն, ահա թե ինչպես է օրգանիզմը փորձում փոխհատուցել թթվածնի պակասը։ Բացի այդ, մաշկը փչանում է, մազերն ու եղունգները դառնում են ավելի փխրուն»,- բացատրել է բժիշկը։