Նինոծմինդայի շատ ընտանիքիների տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին բնակիչները սովորաբար մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, նշելով, որ եկամուտը այնտեղից է։
NOR ռադիոկայանի անցկացրած հարցազրույցում կարծիքները բաժանվում են երկու մասի։ Բնակիչների մի մասը հայտնում են, որ տեղում աշխատանք կա, հատկապես գյուղում, իսկ մյուսների խոսքով, այստեղ աշխատանք գտնելը դժվար է և այդ պատճառով մեկնում են արտագնա աշխատանքի տարբեր երկրներ։
Մանրամասները աուդիոնյութում
Հավելենք նաև, որ տղամարդկանց արտագնա աշխատանքի գնալու հետ մեկտեղ տան բոլոր հոգսերը մնում են կանանց ուսերին։ Նման պայմաններում կանայք բոլոր մարտահրավերներին միայնակ են դիմակայում: Նրանք ոչ միայն կենցաղային պարտականություններ են կատարում, այլեւ՝ տղամարդկանց փոխարեն քրտնաջան աշխատանքը, որը լրացուցիչ ֆիզիկական մեծ ուժ է պահանջում։ Սա հավելյալ բեռ է կանանց համար։