Վարունգի, լոլիկի և կանաչեղենի գները Նինոծմինդայում

Վարունգի, լոլիկի և կանաչեղենի գները Նինոծմինդայում

Այսօր՝ փետրվարի 4-ին NOR ռադիոկայանը տեղեկացավ Նինոծմինդա քաղաքի տարբեր խանութներում բանջարեղենի գների մասին։

Ինչպես պարզվեց տարբեր խանութներում, գները տարբեր են.

  • 1 կգ վարունգն արժե 5-5,80 լարի․
  • 1 կգ լոլիկն արժե 4,50-5,90 լարի․
  • Կանաչեղենի 1 կգ-ն արժե 10-12 լարի․
  • Չերրի տեսակի լոլիկն արժե 7 լարի․

«Ժողովրդի շարժ չենք նկատում և իհարկե առևտուր նույնպես չկա, այդ պատճառով արդեն 2-3 ամիս է մենք բանջարեղեն չենք վաճառում»,-նշեց Նինոծմինդա քաղաքի առևտրականներից մեկը՝ հավելելով, որ բանջարեղենի գների բարձրացումն ու նվազումը հիմնականում կախված է արտադրողներից։

Հավելենք նաև, որ Geostat-ը հրապարակել է 2025 թվականի հունվարի և նախորդ տարվա հունվարի համեմատ ամենաթանկը դարձած ապրանքների տվյալները․

Ըստ այդ տվյալների կանաչեղենը մեկ տարվա ընթացքում թանկացել է 88%-ով, լոլիկը 20%-ով։

Սմբուկը՝ 74%-ով, կաղամբը՝ 62%-ով, սխտորը՝ 35%-ով, կանաչ լոբին՝ 24%-ով։