Հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է The Guardian-ը:

Ոստիկանները հայտարարել են, որ, նախնական տվյալներով, սպանվել է մոտ 10 մարդ: Եվս 6-ը հոսպիտալացվել են:

Տեղում աշխատում են ոստիկաններ, բժիշկներ ու փրկարարներ։ Ոստիկանությունը կատարվածը որակում է որպես ծանր հանցագործություն։

Իշխանությունները կոչ են արել մարդկանց հեռու մնալ դեպքի վայրից 200 մետր շառավղով: