Ինչո՞ւ են մարդիկ իրականում ավելի հաճախ հիվանդանում ձմռանը

Ինչո՞ւ են մարդիկ իրականում ավելի հաճախ հիվանդանում ձմռանը

Տարածված սխալ պատկերացում կա, որ ֆիզիկական հիպոթերմիան անպայման կհանգեցնի մրսածության, քանի որ 

շնչառական վարակները վատթարանում են ձմռան ամիսներին: Թեեւ ավելի ցուրտ եղանակը կարող է իրականում մեզ ավելի զգայուն դարձնել վարակների 

նկատմամբ, ցուրտ պայմաններն ի սկզբանե հիվանդություն չեն առաջացնում, գրել է Live Science-ը:

Բայց կան նաեւ այլ պայմաններ, որոնք ակտիվանում են ցածր ջերմաստիճանի պատճառով, օրինակ՝ հիպոթերմիան,

 որն առաջանում է մարմնի ջերմաստիճանի վտանգավոր անկումից։ Որպես կանոն, մարմնի ջերմաստիճանը

 մնում է 37 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ գումարած կամ հանած մեկ աստիճան։

 Հենց այս ջերմաստիճանն է աջակցում մարդու օրգանիզմի բոլոր նորմալ ֆիզիոլոգիական գործընթացներին, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Եթե ​​մարդը ենթարկվում է ցրտի ազդեցությանը, օրգանիզմը կարող է ջերմություն չարտադրել նույնքան արագ, որքան կորցնում է, ինչը հանգեցնում է

 հիմնական ջերմաստիճանի կտրուկ անկման: Եթե ​​այն հասնում է Ցելսիուսի 35 աստիճանից ցածրի, կարող է առաջանալ հիպոթերմիա, որի ախտանշաններն են.

դող,

գունատություն,

մրսելու զգացողություն,

մաշկի չորություն,

անհասկանալի խոսք,

շնչառության դանդաղում։

Հետազոտողները նշել են, որ եթե հիպոթերմիան չբուժվի, կարող է հանգեցնել օրգանների աշխատանքի խանգարման, ի վերջո՝ մահվան:

Հյուսիսարեւմտյան համալսարանի բժշկության ասիստենտ, դոկտոր Ռեյչել Ամդուրի խոսքերով, 0 աստիճանից ցածր ջերմաստիճանի ազդեցությունը, հատկապես երկար ժամանակ, կարող է ցրտահարության պատճառ դառնալ: 

Ցրտահարությունը սովորաբար տեղի է ունենում վերջույթներում, առաջինն ախտահարվում են ձեռքի, ոտքի մատները, քիթը եւ ականջները:

Հետազոտողները նշել են, որ ծայրահեղ ցրտի պատճառով հյուսվածքներում ջուրը սառում է, ինչը սահմանափակում է արյան հոսքը 

եւ կարող է հանգեցնել հյուսվածքների մահվան: Արդյունքում՝ մարդու մաշկը կարող է մանուշակագույն կամ կապույտ դառնալ, իսկ ամենածանր դեպքերում կատարվում է հյուսվածքի վիրահատական​​հեռացում կամ անդամահատում։

Մեկ այլ պայման, որը կարող է առաջանալ ցուրտ եղանակի պատճառով, Ռեյնոյի համախտանիշն է, որն ազդում է արյան հոսքի վրա, ասել է բժիշկ Ամդուրը: 

Ռեյնոյի հիվանդությունը հանգեցնում է արյան անոթների նեղացման, հատկապես վերջույթների, ինչպիսին են ձեռքերի եւ ոտքերի մատները, 

ինչը նրանց սպիտակ կամ կապույտ գույն է հաղորդում: Այս վիճակն առաջանում է ցրտից, համախտանիշի հակում ունեցող մարդկանց մոտ:

Հետազոտողները նշել են, որ կան նաեւ այլ հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ ցուրտ եղանակի պատճառով, այդ թվում.

«ակոսային ոտնաթաթ»,

ցրտահարում,

ցան.

Ցուրտ եղանակը կարող է խորացնել նաեւ այլ հիվանդությունները, ինչպիսին են էկզեման եւ շնչառական հիվանդությունները, ասթման կամ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը։ Բացի այդ, ձմռանն ավելի հաճախ են տեղի ունենում սրտի նոպաները։