Կարծախում երկու անձ ձերբակալվել է սահմանը ապօրինի հատելու համար

Կարծախում երկու անձ ձերբակալվել է սահմանը ապօրինի հատելու համար

Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ Ախալցիխեի վարչության սահմանապահ «Կարծախ» հատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երկու օտարերկրյա քաղաքացի՝ 1986 թվականին ծնված Ե.Ի.-ն և 1994 թվականին ծնված Բ.Ս.-ն, ձերբակալվել են Վրաստանի պետական սահմանը ապօրինի, խմբով հատելու համար:

Հանցանքը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում։

Ըստ գերատեսչության՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները շրջանցելով սահմանային-վերահսկիչ անցակետը, ապօրինի կերպով, խմբով հատել են Վրաստանի տարածքը, Թուրքիայի Հանրապետությունից:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն, որը նախատեսում է Վրաստանի պետական սահմանը ապօրինի, խմբով հատելու պատժամիջոցներ: