
2025 թվականի հունվարը ռեկորդային տաք էր։
Չնայած այն հանգամանքին, որ Խաղաղ օվկիանոսում ձևավորվել է «Լա-Նինյա» բնական երևույթը, որը, ըստ կանխատեսումների, պետք է սառեցներ ջերմաստիճանը, ընթացիկ տարվա հունվարը դարձավ զանգվածային նախազգուշացման ևս մեկ ազդանշան։
Եվրոպական կլիմայական կենտրոնի (C3S) տվյալներով, բարձր միջին ջերմաստիճան է արձանագրվել Եվրոպայի հարավում և արևելքում, Կանադայում, Ալյասկայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Անտարկտիդայում։
Գլոբալ տաքացումը արագանում է
Հունվարին Երկրի միջին ջերմաստիճանը 1.75°C-ով բարձր էր նախաարդյունաբերական դարաշրջանի մակարդակից։
Այս ցուցանիշը արդեն 18-րդ ամիսն է, ինչ գերազանցում է 1.5°C շեմը, որը սահմանվել էր Փարիզի կլիմայական համաձայնագրով, և որի պահպանումը աշխարհի բոլոր երկրները փորձում են ապահովել։
Մինչ Վրաստանում մենք վայելում ենք բավականին մեղմ ձմեռային եղանակը, աշխարհի տարբեր ծայրերում գրեթե ամեն օր բնակլիմայական աղետներ են գրանցվում: Եղանակը դարձել է անկանխատեսելի եւ անկառավարելի:
Եղանակային տհաճ անակնկալները, ըստ մասնագետների, կլիմայի գլոբալ փոփոխության կամ, այսպես կոչված, գլոբալ տաքացման հետեւանք են:
Սակայն, գլոբալ տաքացումը չի ենթադրում միայն ջերմաստիճանի բարձրացում: Եթե հարավային կիսագնդի որոշ երկրներում երաշտ, անտառային հրդեհներ կամ ջրհեղեղներ են, ապա հյուսիսային կիսագնդի շատ երկրներում` սառնամանիքներ, բուք, մառախուղ ու ձյան առատ տեղումներ:
Հունվար ամսվա համար աննախադեպ ցածր ջերմաստիճան է գրանցվել Եվրոպայի ավելի քան 10 երկրներում : Առատ ձյան եւ ձնաբուքի պատճառով խաթարվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, ավտոճանապարհների մերկասառույցը վթարների եւ մարդկային զոհերի պատճառ է դառնում: Ձյան հաստ շերտով պատված կամ սառած թռիչքուղիների պատճառով օդանավակայաններում հետաձգվել են չվերթները:
Եղանակը տհաճ անակնկալներ է մատուցել նաեւ երկրագնդի մյուս հատվածներում:
Հարավային կիսագնդի շատ հատվածներում հորդառատ անձրեւներ են ու ջրհեղեղներ, որոնց արդյունքում մարդկային զոհեր կան: ԱՄՆ որոշ նահանգներում մոլեգնում են ուժեղ քամիները: Կալիֆոռնիայի հարավում հրդեհներ էին բռնկվել: Հրդեհներն առաջացել են տարածաշրջանում պահպանվող հրդեհավտանգ եղանակի ֆոնին, փոթորիկը քանդել է բազմաթիվ տներ, արմատախիլ արել հսկա ծառեր: Միաժամանակ, ԱՄՆ որոշ նախանգներում ջերմաստիճանը կտրուկ իջել է` դառնալով ցրտահարումների պատճառ:
Սաստիկ շոգերը անտարային հրդեհների պատճառ են դարձել, որոնք հասել են նաեւ մարդկային բնակավայրերին: Փրկարարները անկարող են բնական տարերքի դեմ, նրանց են միացել հայուրավոր կամավորներ:
Այն, ինչին մենք այսօր ականատես ենք, մասնագետներն անվանում են գլոբալ տաքացում: Հետազոտողները այս երեւույթի վերաբերյալ կանխատեսումներ էին անում դեռեւս անցյալ դարի 60-70-ական թվականներին:
Իսկ ինչի՞ արդյունք է գլոբալ տաքացումը: Գիտնականների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ գլոբալ տաքացումների պատճառը մթնոլորտում «ջերմոցային գազերի» (ածխածնի երկօքսիդը` ածխաթթու գազ, օզոն, մեթան, ազոտի երկօքսիդ եւ արդյունաբերական ծագում ունեցող այլ գազեր) քանակի ավելացումն է: Ջերմոցային գազերը մթնոլորտում առաջանում են ինչպես բնական պրոցեսների արդյունքում, այնպես էլ մարդկային գործոնով պայմանավորված: Վառելանյութի օգտագործման ծավալների անընդհատ մեծացումը, վտանգավոր արտանետումները աղտոտում են մթնոլորտը: Դրան զուգահեռ պակասում են անտառները եւ կանաչապատ տարածքները, որոնք կլանում են ածխաթթու գազը` գլոբալ տաքացման հիմնական «մեղավորին»:
Մարդու գործունեության հետեւանքով մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի մեծ քանակը թույլ չի տալիս, որպեսզի արեգակից մեր մոլորակ հասնող էներգիան երկրի մակերեւույթից անդրադառնա տիեզերք: Ջերմությունը մնում է մթնոլորոտում, որի արդյունքում առաջանում է «ջերմոցային էֆեկտ»: Եթե վտանգավոր արտանետումների ծավալը չկրճատվի, ապա, ըստ հաշվարկների, առաջիկա 50 տարիների ընթացքում երկրի ջերմաստիճանը կբարձրանա միջինում 5.5 աստիճանով: Գլոբալ տաքացման հետեւանքով Անտարկտիդայում հալչող սառցաբեկորները կարող են ջրի տակ առնել մայրցամաքների մի հատվածը: Ըստ վերջին հաշվարկների` օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 6 մետրով:
Պետք է նշել, որ կլիմայի գլոբալ մարդածին փոփոխության գաղափարը ոչ բոլոր հետազոտողներն են ընդունում` պատճառաբանելով, որ կլիմայի արդի գլոբալ փոփոխությունը կլիմայի պարբերական տատանումների մի փուլ է, որ նման տաքացումներ եւ ցրտեցումներ եղել են նաեւ անցյալում:
Ջերմոցային էֆեկտի հիմնական պատճառը, ինչպես նշեցինք, ածխաթթու գազն է, որի ծավալը միայն վերջին 200 տարիների ընթացքում ավելացել է 30 տոկոսով: Դա պայմանավորված է վառելիքի (նավթամթերքների, գազի, քարածխի, տորֆի, փայտի եւ այլն) օգտագործման ծավալների անընդհատ մեծացումով: Հետեւաբար կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ կարելի է պայքարել` կրճատելով մարդու գործունեության հետեւանքով առաջացած վտանգավոր արտանետումները եւ անտառները եւ կանաչապատ մակերեսները:
Գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության կոնվենցիայի» եւ «Կիոտոյի արձանագրության» բարձրագույն մարմնի կողմ երկրների համաժողովը, որին ներկա էին 119 երկրից 49 հազար մասնակիցներ: Կոնվենցիայի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները այնքան, որպեսզի կանխվի համամոլորակային կլիմայի վտանգավոր փոփոխությունը:
Համաժողովը ձախողվեց արդյունաբերական խոշոր տերությունների միջեւ հակասությունների պատճառով: