Վրաստանի կրթության համակարգում սպասվում են փոփոխություններ, որոնք վերաբերվում են տնօրեններն, ուսուցիչներին և ռեսուրս կենտրոնների աշխատողներին։ Այս մասին գրում է etaloni.ge-ին, հղում անելով կառավարության 2025 թվականի ծրագրին։
Հայտնի է Վրաստանի կառավարության 2025 թվականի գարնանային նստաշրջանի օրենսդրական գործունեության կարճաժամկետ ծրագիրը, որտեղ խոսվում է կրթության ոլորտում իրականացվելիք մի շարք փոփոխությունների մասին։
JNEWS-ը առանձնացրել է կարևոր փոփոխությունները, դրանք են՝
Միջնակարգ մասնագիտական կրթական ծրագրի հաղթահարման արդյունքում, որում ինտեգրված են հանրակրթության միջնակարգ մակարդակի արդյունքները, դիպլոմի հետ տրվում է ամբողջական հանրակրթությունը հավաստող փաստաթուղթ։
Մասնագիտական կրթական ծրագրում ընդունվելու պահից 3 ամսվա ընթացքում, եթե հանրակրթության համապատասխան մակարդակի հաղթահարումը հաստատվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի բազայում, ապա անձն այլևս պարտավոր չի լինի համապատասխան ուսումնական հաստատություն ներկայացնել հիմնական հանրակրթությունը հաստատող փաստաթուղթ/ամբողջական հանրակրթությունը հաստատող փաստաթուղթ, դրան համապատասխանող փաստաթուղթ կամ կրթությունը հաստատող այլ փաստաթուղթ։
Այն անձինք, ովքեր 2024-2025 ուսումնական տարում էքստերնատի ճանապարհով հաղթահարել են հանրակրթական հիմնական մակարդակի 9-րդ դասարանի ազգային ուսումնական պլանը և նրանց տարիքը համապատասխանում կամ գերազանցում է 2024-2025 թթ. ուսումնական տարում 10-րդ դասարանի սովորողների տարիքային կատեգորիան, ապա 2024-2025 ուսումնական տարվանից շարունակում են սովորել հանրակրթական միջնակարգ մակարդակի համապատասխան դասարանում։
Տնօրենի/տնօրենի պաշտոնակատարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կկատարվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընտրված տնօրենի կամ նախարարի կողմից նշանակված տնօրենի/տնօրենի պաշտոնակատարի գրանցման պահից։
Ուսուցչի վերապատրաստման ծրագրի ավարտի արդյունքում ձեռք բերված ուսուցիչների վերապատրաստման վկայականի համաձայն դասավանդելու իրավունք ունեցող անձինք հնարավորություն կունենան աշխատանքի ընդունել որպես ուսուցիչ։
Մանկավարժական գործունեություն ծավալել կթույլատրվի նաև ռեսուրս կենտրոնի ղեկավարին/ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին և նրա տեղակալին, իրենց հսկողության տակ գտնվող հանրակրթական դպրոցներում՝ իրենց գործունեության տարածքում։ Նաև ռեսուրս կենտրոնի ղեկավարին, նրա պաշտոնակատարին և տեղակալին կտրվի նախարարության համակարգում համատեղելի վճարովի աշխատանք կատարելու իրավունք։
Բացի դրանից, օրենսդրությամբ սահմանված կանոնների և ժամկետների համաձայն` դպրոցը կրթության որակի զարգացման ազգային կենտրոն հավաստագրման հայտ ներկայացնելու դեպքում, մինչև համապատասխան որոշման կայացումը, կհամարվի լիազորված կամ կրթական ծրագրով հավաստագրված՝ անկախ լիազորման ժամկետից։