Հրդեհի հետևանքով տղամարդ է մահացել

Հրդեհի հետևանքով տղամարդ է մահացել

Զուգդիդիում հրդեհի հետևանքով 80-ամյա տղամարդ է մահացել։

Բորժոմի փողոցի տներից մեկում հրդեհը բռնկվել է լուսադեմին։ Տարեց տղամարդը մենակ է եղել, հավանաբար քնած է եղել, ինչի պատճառով էլ չի հասցրել դուրս գնալ։ Նույնիսկ հարևանները չեն կարողացել նրան դուրս բերել, քանի որ կրակը նկատել են այն ժամանակ, երբ այն արդեն պատել էր տունը։

Դին ուղարկվել է դիահերձման, հրդեհը մեկուսացվել է։ Հաղորդում է՝ mtavari.tv-ն։