Վրաստանում գրիպի վիրուսից մահվան դեպք է գրանցվել

Վրաստանում  գրիպի վիրուսից մահվան դեպք է գրանցվել

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Պաատա Իմնաձեն հայտնել է, որ Վրաստանում գրիպի վիրուսից մահվան դեպք է գրանցվել։

Նա ասաց, որ դա տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ, և որ հիվանդն ունեցել է այլ ծանր առողջական խնդիրներ։

Նշենք, որ բժիշկները նշում են, որ գրիպի տարածվածությունը հանրապետությունում շարունակում է բարձր մնալ։ Գրիպի դեպքերի աճի հետ մեկտեղ աճել են նաև հոսպիտալացումները։

Հավելենք, որ Վրաստանում սեզոնային գրիպի դեմ անվճար պատվաստումը բոլոր քաղաքացիների համար սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 4-ից։ Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Abbott Biologicals B.V պատվաստանյութը քառակի պատվաստանյութ է և ԱՀԿ-ի կողմից առաջարկվող պատվաստանյութերից է: