Տուգանքը 500-ից 5000 լարի է՝ կարևոր նորություն վարորդների համար

Տուգանքը 500-ից 5000 լարի է՝ կարևոր նորություն վարորդների համար

Ճանապարհամերձ գոտիներում կիրականացվեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փոխադրողների ճանապարհային ստուգումներ։ Այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության հրամանում։

Փաստաթղթի համաձայն՝ M2, M3, N1, N2, N3, O3, O4 կատեգորիաների տրանսպորտային միջոցների ստուգումը կվստահվի տեսչական վարչությանը, որն իր հերթին բաղկացած կլինի Արևմտյան Վրաստանի ճանապարհային տեսչության, Արևելյան Վրաստանի ճանապարհային տեսչության և Պարբերական տեխնիկական զննման կենտրոններից։

Զննման արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում, ինչպիսիք են՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը, բեռնափոխադրման կանոնների խախտումը, միջազգային փոխադրումների հետ կապված համապատասխան փաստաթղթի օգտագործման կանոնները չպահպանելը և այլն, կձեռնարկվեն օրենքով նախատեսված միջոցներ։

Ինչպես կարդում ենք Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, ճանապարհամերձ գոտում ճանապարհային զննության արդյունքում հայտնաբերված համապատասխան պահանջների խախտումը, որը նախատեսված է Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքով, կառաջացնի տուգանք 500-ից 5000 լարիի չափով։

Բացի այդ, եթե ճանապարհային զննությամբ հայտնաբերվում է խախտում, որը ցույց է տալիս, որ համապատասխան մեքենայի տեխնիկական վիճակը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության համար, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված համապատասխան մարմնի ներկայացուցիչը իրավասու է սահմանափակել վարորդին այս մեքենայից մինչև խախտումը վերացնելը:

Փաստաթղթի համաձայն՝ նշված հրամանն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 4-ից։