
Շաքարավազի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա Ufatime.ru-ի հետ զրույցում նշել է առողջության համար ամենավնասակար մթերքը։
Ուրազակովայի խոսքով՝ շաքարի կանոնավոր օգտագործման հետեւանքները կարող են բավականին լուրջ լինել։ Բժիշկը նշել է, որ շաքարավազը առկա է գրեթե ամենուր՝ թխուկներում, ըմպելիքներում, սոուսներում, առաջին հայացքից առողջ թվացող մթերքներում։
Գաստրոէնտերոլոգը բացատրել է, որ շաքարն առաջին հերթին բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
«Շաքարի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճի, հետո՝ 2-րդ տիպի շաքարախտի», – բացատրել է նա: