
Քութայիսի-Ծղալտուբո ճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ականատեսների վկայությամբ՝ հարսանեկան ուղեկցող մեքենաներից մեկը, որը ընթացել է մեծ արագությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը։
Դեպքի վայրում են եղել շտապօգնության և փրկարարական ջոկատները։ Ճանապարհի երթեւեկությունը ժամանակավորապես խափանվել է.