
Ձյան առատ տեղումների պատճառով սպասարկման գործակալության Ախալցիխեի կառուցվածքային ստորաբաժանումում վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ փուլը (քաղաքային) դադարեցվել է։ Տեղեկությունը տարածում է սպասարկման գործակալությունը։
Ինչպես նշվում է տարածված տեղեկատվության մեջ, շարունակվում են մաքրման աշխատանքները։
«Գործնական քննության 2-րդ փուլին գրանցված թեկնածուները չեն որակազրկվի և կպահպանվի վճարված ամբողջ գումարը։ Թեկնածուները քննության կոնկրետ ամսաթվի մասին մանրամասն տեղեկություններ կստանան փուլ առ փուլ: Նշենք, որ առատ ձյան պատճառով քննության գործընթացը կարող է հետաձգվել նաև գործակալության այլ կառուցվածքային ստորաբաժանումներում։ Քննությունը հանձնելուց առաջ խնդրում ենք կապվել մեզ հետ թեժ գծով՝ 1272»,- ասված է հաղորդագրության մեջ։ tv9news.ge