
Առկա տեղեկությունների համաձայն՝ մոտ 40 տարեկան տղամարդը սառը զենքով դանակահարել է չգրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը, իրենց երեխայի աչքի առաջ:
Տուժած կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչ վերաբերում է տղամարդուն, իրավապահ մարմինները նրան տեղում բերման են ենթարկել։
Ինչպես InterpressNews-ին են հայտնել ՆԳՆ-ից, հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19/108 հոդվածով, որը վերաբերում է սպանության փորձին։ interpressnews.ge