Գարնանային արձակուրդները դպրոցներում կտևեն 10 օր

 Գարնանային արձակուրդները դպրոցներում կտևեն 10 օր

Մոտենում է հանրակրթական դպրոցների 2024-25 ուսումնական տարվա գարնանային մեկշաբաթյա արձակուրդը։

Ըստ ուսումնական օրացույցի՝ հանրակրթական դպրոցների աշակերտների և ուսուցիչների արձակուրդը մեկ շաբաթ է՝ սկսած մարտի 8-ից՝ Կանանց տոնից և կշարունակվի մինչև մարտի 14-ը: Սակայն այս տարի հանրակրթական դպրոցների աշակերտները կունենան 10 հանգստյան օր, քանի որ մարտի 8-ը շաբաթ է, ինչը նշանակում է, որ աշակերտները կազատվեն մարտի 7-ին, իսկ ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 15-16-ը:

Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներին, ապա նրանք իրենք են որոշում արձակուրդի օրերն ու տեւողությունը։

Ուսումնական տարվա ընթացքում հանգստյան օրերը և արձակուրդները որոշվում են նախապես և այդ ժամկետները կարգավորվում են օրենքով: