
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ վատ եղանակը Վրաստանում կշարունակվի մինչև փետրվարի 27-ը։
«Ամենուր ձյուն է տեղում, բայց հատկապես ձյունն առատ է Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի բարձր լեռնային շրջաններում։ Դա կավարտվի փետրվարի 27-ի գիշերը»,- ասել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության եղանակային կանխատեսումների բաժնի ղեկավար Դոդո Գվազավան։
Թբիլիսիում երեք օր շարունակ ձյուն է տեղում։ Մայրաքաղաքում ամպամածությունն ու ցածր ջերմաստիճանը կպահպանվեն ողջ շաբաթվա ընթացքում։ aliq.ge