100 և ավելի տարիք ունեցող անձիք կստանան 500 լարիի չափով օգնություն

100 և ավելի տարիք ունեցող անձիք կստանան 500 լարիի չափով օգնություն

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ու ապրող 100 և ավելի տարիք ունեցող անձիք կստանան 500 լարիի չափով միանվագ դրամական օգնություն։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։

Դրամական աջակցություն ստանալու համար շահառուհի ընտանիքի անդամը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

  • Քաղաքապետին հասցեագրված դիմում
  • Անձնագրի պատճեն
  • Ազգակցական կապ կամ օրինական ներկայացուցչություն հաստատող փաստաթուղթ
  • Հայտատուի բանկային հաշվեհամար