
Ռիկոթիի հատվածի 141-րդ կմ-ում ձնահյուս է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 ավտոմեքենա է վնասվել, տուժածներ չկան։ Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Ռիկոթիի հատվածի 141-րդ կմ-ում ձնահոսքի պատճառով ժամանակավորապես դժվարացել է երթեւեկությունը։
«Ձնահյուսի պատճառով այս հատվածում երթեւեկությունը դժվարացել է։ Դեպքի վայր է մոբիլիզացվել հատուկ տեխնիկա և աշխատանքներ են տարվում ճանապարհի մաքրման ուղղությամբ։ Աշխատանքների ավարտից հետո երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի»,- ասվում է տեղեկատվության մեջ։