Ձյան տեղումների պատճառով Աջարիայի դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվել է

Ձյան տեղումների պատճառով Աջարիայի դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվել է

Փետրվարի 24-ին, ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի բոլոր վեց մունիցիպալիտետներում՝ Բաթումում, Քոբուլեթիում, Խելվաչաուրիում, Կեդայում, Շուախևիում և Խուլոյում։

Ուսումնական գործընթացը դադարեցնելու որոշման պատճառ է դարձել Աջարիայում մի քանի օր շարունակվող առատ ձյան տեղումները:

Եղանակային անբարենպաստ պայմանները խնդիրներ են ստեղծել նաև Գուրիայի շրջանում։ Տեղական իշխանությունը հայտնել է, որ աշխատում է 20 միավոր տեխնիկա, սակայն առատ ձյան պատճառով ստիպված են լինում մաքրված ճանապարհները նորից մաքրել:

Ըստ Աջարիայի տարածաշրջանային հիդրոօդերևութաբանության տվյալների՝ Աջարիայի լեռներում ձյան ծածկը հասնում է մոտ մեկ մետրի, Բաթումում՝ մինչև 50 սմ-ի:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Աջարիայում ձնառատ եղանակը կշարունակվի մինչև փետրվարի 26-ը։