Նինոծմինդայում կտրուկ աճել է վիրուսային հիվանդություններով հիվանդացության դեպքերը

Նինոծմինդայում կտրուկ աճել է վիրուսային հիվանդություններով  հիվանդացության դեպքերը

2025 թվականի սկզբից Նինոծմինդայի մունիցիպալիտետում կտրուկ աճել են վիրուսային հիվանդություններով հիվանդացության դեպքերը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի «Էվեքս» կլինիկայի մանկաբույժ Լամարա Դեմետրաձեի խոսքով վիրուսները սկսվել են 2024 թվականի նոյեմբեր ամսից։ Նրա խոսքով Թբիլիսիում ավելի շուտ էին տարածվել այս վիրուսները։

Լամարա Դեմետրաձեն NOR ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է, որ հիվանդ երեխաներին բերում են երեկոյան ժամերին, բարձր՝ 38-39 աստիճան ջերմությամբ։ Այս պահի դրությամբ իր մոտ գրանցված է 7 հիվանդ։ Նա նաև նշեց, որ ունեցել է 3 տարեկան երեխա, ում ծայրահեղ ծանր վիճակում են բերել հիվանդանոց և իր հորդորով տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոց։ Այս պահի դրությամբ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Լամարա Դեմետրաձեն նաև հորդորում է տանը չզբաղվել ինքնաբուժությամբ և երբ երեխայի մոտ նկատում են ջերմաստիճանի բարձրացում և վիրուսային ախտանշաններ, անհապաղ դիմել հիվանդանոց, որպեսզի բժիշկները ցուցաբերեն մասնագիտական օգնություն։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Հարցազրույց Լամարա Դմետրաձեի հետ